Իմ աջակցությունն եմ հայտնում Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին. Սպիտակի քաղաքապետ
Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը:
«Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել:
Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։
Շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք»,- ասված է հայտարարության մեջ:

