Ո՞ւր են գնացել Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները
Հայրենիքի փրկության շարժման անդամները քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու մոտից իրազեկման երթ սկսեցին՝ առանց Նիկոլ Հայաստան վանկարկումներով, և հասնելով Տերյան Սայաթ- Նովա փողոցների խաչմերուկում տեղակայված Կենտրոն համայնքի թաղապետարան, ճեղքելով ոստիկանների պատնեշը՝ ներս մտան թաղապետարանի շենք, որտեղ ևս իրազեկման ակցիա իրականացրեցին։ Ակցիայի մասնակիցները նաև արձանագրեցին, որ թաղապետարանի աշխատակիցները տեղում չէին, ենթադրեցին, որ իրենց բուն աշխատանքը թողած՝ զբաղված են Փաշինյանի այսօրվա հանրահավաքի համար մարդկանց հավաքագրելով։

