Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարից բացատրություն են պահանջել (լուսանկարներ)
Քիչ առաջ Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել թիվ 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ տեղի էր ունենում հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի դպրոցների տնօրենների միջև՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի ներկայությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը և լուսանկարներ հրապարակել:
«Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով նժդեհյան գաղափարախոսությունը համարում է ֆաշիստական:
Երիտասարդները պահանջում էին պարզաբանում Ժաննա Անդրեասյանից, սակայն նա հանդիպումից անմիջապես հետո նա նստեց ավտոմեքենան և հրաժարվեց դուրս գալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարն էլ հայտարարեց երիտասարդներին, թե վերջիններս ոչ կառուցողական են տրամադրված»,- լուսանկարներին կից գրել է Ղահրամանյանը:





