Ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 մարմին. նախարար

Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 աճյուն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շուրջօրյա աշխատանք է տարվում, և մարմինների թիվը, որոնք պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է: Ակնկալվում է, որ նույնականացման գործընթացը շուտով կավարտվի»,- ասաց նախարարը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պատերազմում մեր կողմից զոհվածների պաշտոնական թիվն այս պահին 4005 է, փետրվարի 13-ի տվյալներով, փորձաքննության է ենթարկվել 3577 դիակ: