Մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող վարելահողերում, խոտհարքներում. Խնձորեսկի գյուղապետարան

Խնձորեսկի գյուղապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի բնակիչներին: Հայտարարությունը՝ ստորև.

«Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի հարգելի՛ բնակիչներ

Հաշվի առնելով հետպատերազմական զարգացումները՝ կապված սահմանային փոփոխությունների և կորուստների հետ, գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հա արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր և խոշոր եղջերավոր անասունները և սեզոնային արածեցում էր իրականացվում: Ստեղծված բարդ իրավիճակում պետք է հարգել կարողանանք յուրաքանչյուրի եկամտի ձեռք բերման հնարավորությունը և միմյանց չվնասենք

Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված և, կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում:

Հ.Գ. Խորհուրդ է տրվում ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝  հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը»: