Վիրավորներին 500 հազ. դրամի չափով միանվագ օժանդակություն ցուցաբերելու ծրագիրը դեռևս չի մեկնարկել. Արցախի սոցապ նախարարություն

Տեղեկացնում ենք, որ դեռևս չի մեկնարկել վիրավորների աջակցության ծրագիրը, որով նախատեսված է 500 հազարական դրամի չափով միանվագ օժանդակություն ցուցաբերել վիրավորում ստացած անձանց: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը:

Նախարարությունը հայտնում է, որ դիմումների ընդունման վերաբերյալ հավելյալ կհայտարարեն: