Գեներալները լռում են, իսկ Նիկոլը պատրաստվում է նրանց վրա բարդել պարտության մեղքը (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն է
Երեկ ուշ երեկոյան լուր տարածվեց, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, քննարկել ու որոշել են հրաժարվել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից:
Ամեն ինչ շատ պարզ է։ Երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց․ «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն», և արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, Փաշինյանն ու «Իմ քայլը» որոշեցին հետքայլ անել և հրաժարվել արտահերթ ընտրություններից: Դե, ինչպես միշտ, այս անգամ էլ հղում են անում ժողովրդին, ասելով, թե հասարակության լայն շերտերն արտահերթ ընտրություններ չեն ուզում՝ պահանջ չկա:
Ադրբեջանական սոցցանցերում ակտիվ քննարկվում է փաշինյանական այս քայլը. ադրբեջանցիները վիրավորական, ծաղրական խոսքեր ուղղելով Փաշինյանի հասցեին, միաժամանակ ողջունում են նրան, որ կարողացավ կանգնեցնել խորհրդարանական ընտրությունները: Գրում են՝ «Կեցցե Փաշինյանը, նա շատ մեծ դերասան է, որը շատ լավ է կատարում նախապես իրեն տրված սցենարը»:
Ի դեպ, այդ գրառումներում մի բան նկատեցի. այն օգտատերերը, որոնք հարցնում են թե ո՞վ է Նատիկ Փաշաևը, (ի դեպ, այսպես են նրան անվանում ադրբեջանցիները), պատասխանն այսպիսին է՝ նա մեր գործակալն է Հայաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում

