Ժողովրդավարությունը վարագույր է, որի հետևում տեղի է ունենում ամենաթողություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, արվեստի վասակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը

Խոսեցինք ժողովրդավարության առումով Հայաստանում տեղի ունեցած նահանջի և ընդհանրապես ժողովրդավարությունը որպես կեղծ գաղափարախոսության գործիք օգտագործելու մասին։

Գագիկ Գինոսյանը հռետորական հարց հնչեցրեց, թե ուր էին այդ ժողովրդավարության հայրերը, երբ Արցախում մարդու իրավունքների դեմ ամենակոպիտ ոտնձգություններն էին իրականացվում, և այսօր էլ միջազգային ժողովրդավարական կառույցները որևէ քննադատություն չհնչեցրին հանցագործ Ադրբեջանի հասցեին և պատժամիջոցներ չկիրառվեցին նրանց նկատմամբ։

Երեկ կառավարության նիստում հաստատվեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը վերջին մեկ տարում հանրության մի հատվածի քննարկումների ու բողոքների կիզակետում էր: Փաստորեն իշխանություններն օգտվեցին մեր սգից, և քանի շատերս զբաղված ենք անթաղ մարմինների, գերիների հարցերով, այս իշխանությունները շարունակում են իրենց հակահայկական ծրագրերն իրականացնել։

Անդրադարձանք նաև հայ-թուրքական սիրախաղին, որը օրվա իշխանությունների առաքելությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում