Դեռ հանդուրժո՞ւմ ենք այս թուրքասեր, թուրքամոլ իշխանությանը. դա մեր ամոթն է (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ գրող, հրապարակախոսներ Սպարտակ Ղարբաղցյանը և Դավիթ Վանյանը
Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին քչերն են ճանաչում, չնայած արդեն 3 տարի նա պատգամավոր է․․․
Օրերս այս տիկինը ադրբեջանցիների մասնակցությամբ կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ հնչեցրել էր մտքեր, որոնք թուրքամետ ու թուրքահաճո էին: Բեղլոյանը որոշել էր իր շեֆի թուրքասիրությունից հետ չմնալ. Փաշինյանը կասկածի տակ դրեց Շուշիի հայկականությունը, Բեղլոյանն ավելի առաջ անցավ՝ հարցականի տակ դնելով Արցախի հայկական լինելը։
Նա իր ադրբեջանցի գործընկերներին հաճոյանալու համար ասել էր, թե կարևոր չէ՝ Արցախը ում պատմական տարածքն է, կարևոր չէ՝ ով ում վրա հարձակվեց, կարևորն առաջ նայելն է։ Բառացի մեջբերեմ նրա խոսքը․ «Մենք պետք է առաջ նայենք, ոչ թե մենք վերադառնանք այն հին խոսակցությանը, թե ո՞ւմ հողերն են սրանք, և ո՞վ է սկսել պատերազմը»:
Իսկ «առաջ նայել» ասելով՝ սույն տիկինն ու, առհասարակ, բոլոր իմքայլականները հասկանում են ադրբեջանցիների հետ հաշտ ու խաղաղ համագոյակցություն, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանում առավել քան սրվել է հակահայկական քարոզը ու Արցախի 80 տոկոսը օկուպացրած ադրբեջանցին ամեն օր ոչնչացնում է մեր հոգևոր, մշակութային արժեքները, և դա անում է քոչվորին հատուկ զարհուրելի հրճվանքով։
Մանրամասները՝ տեսանյութում

