Երևան-Մոսկվա միակողմանի ավիատոմսերը գրեթե սպառված են․ Mediaport

Երևան-Մոսկվա միակողմանի ամենաէժան ավիատոմսը 250.000 ՀՀ դրամ արժե (շուրջ 480 ԱՄՆ դոլար), իսկ միջին գինը՝ 395821 դրամ է (շուրջ 760 դոլար)։

Mediaport-ի տեղեկություններով՝ տոմսերը գրեթե սպառված են և չնայած մեծ պահանջարկին՝ ռուսական կողմը թռիչքների քանակը չի ավելացրել, և կա որոշում, որ մարտի 1-ից ՌԴ սահմանը կրկին փակվելու է Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ համավարակը սոցիալ-տնտեսական հետևանանքեր է թողել նաև Ռուսաստանի տնտեսության վրա և Հայաստանից սպասվող արտագաղթի մեծ ալիքին պատրաստ չեն: