«Ողջույն Ալիև». Լեհաստանում լույս է տեսել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքույկը (տեսանյութ)
«Ողջույն Ալիև». Լեհաստանում լույս է տեսել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքույկը։
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկի նախաձեռնությամբ լույս է տեսել գրքույկ՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին:
Բուչեկը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գրքույկի պատրաստման տեսանյութը` ողջույններ հղելով Իլհամ Ալիևին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Բուչեկին առաջարկել էր 50 000 ԱՄՆ դոլար ՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ տվյալներ չհրապարակելու համար, որին նրանք միանշանակ բացասական պատասխան ստացան:

