Հանկարծ չստացվի այնպես, որ ԵՄ-ն միայն 57 ռազմագերու շահերի համար պայքարի․ մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն․ Նարինե Դիլբարյան
Հինգ ռազմագերու փրկեցինք ադրբեջանական զավթիչներից, մեկի հետ փոխանակելով, բայց տարբեր տվյալներով շուրջ 200 հայորդի դեռ պատանդ է, Խծաբերդում պատերազմի ավարտից հետո գերեվարված շուրջ 60 զինվորականներից ընդամենը 3-ի հետ են հարազատները կարողացել հեռախոսազրույց ունենալ, թեև Տիգրան Ավինյանը բազմահույս էր, թե Մուրադովը ռուսական կողմից կպայմանավորվի բոլորի հետ կապ հաստատել, բայց ադրբեջանական ահաբեկչությունը շարունակվում է: Պետք է դիվանագիտական, քաղաքական, իրավապաշտպան մակարդակներում այս հարցը թեժ օրակարգում պահել, ընդ որում գերկարևոր է, որ Հայաստանը գերեվարվածների և պատանդառվածների ճշգրիտ թիվ ու հնարավորինս մանրամասն տվյալներ ներկայացնի, որպեսզի չստացվի այնպես, որ ԵՄ-ն 57 ռազմագերու շահերի համար պայքարի, Ադրբեջանն էլ , այս անորոշություններից, մեր հապաղումից շահելով, շարունակի մեր դեմ նենգ լծակներ կիրառել, ահաբեկել: Ու կապ չունի, թե մնացյալ գերեվարումների դեպքերը տարբերվող են, անհատական փաստերի ուսումնասիրություն են պահանջում, վիճելի կարող են կոչել: Չկա նման բան, մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ միջազգային օրենքների ու պայմանավորվածությունների համաձայն: Համակարգված, համառ, հետևողական և արհեստավարժ աշխատանք է պահանջվում, ու կհաջողենք:
Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից։

