Հունվարի 30-ին ԼՂ-ում կմեկնարկեն ՌԴ-ի և Թուրքիայի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքները
«ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը մանրամասնել է, թե երբ Լեռնային Ղարաբաղում կսկսվեն իրավիճակի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքները։
Նշվում է, որ կենտրոնն իր գործունեությունը կսկսի շաբաթ օրը՝ հունվարի 30-ին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ էին վարել ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Ռուս խաղաղապահները ուղարկվել են ԼՂ:
Համաձայնագրով Ադրբեջանի տիրապետության տակ է անցել Արցախի յոթ շրջան։

