Միքայել Մինասյանի հայտարարությունը Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին, ուղարկվել է ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու. Դատախազություն

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու մասին, ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ: Թերթ.am-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու»,- նշել են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարլել է, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները, նա հրապարակել էր նաև փաստաթուղթ: