Իլհամի կողմից նվաստացված Նիկոլը չի կարող պատշաճ ներկայացնել Հայաստանը․ քաղաքագետ
Իլհամի «ոչնչության» հերթական մանիպուլյացիաները
Հայաստանի վարաչապետի աթոռին զմռսված դավաճանը կրկին գրառում է կատարել և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, իբրև թե, ինչ-որ առաջնահերթությունների մասին է խոսում…
Այս մանիպուլյատիվ գրառումով ազգադավ տականքը չի հերքում, որ հունվարի 11-ին Մոսկվայում ինչ-որ նոր դավադիր փաստաթուղթ է ստորագրելու Իլհամի հետ, ով իրեն ոչնչություն է անվանում… Դավաճան Նիկոլը նաև բացարձակ չի հերքում նախատեսվելիք այդ փաստաթղթի տեքստի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած մանրամասները՝ նոր տարածքներ Ադրբեջանին զիջելու, Արցախից հայկական բանակի դուրս բերման, այսպես կոչված “Մեղրի միջանցքի” և շատ այլ վտանգավոր և հակահայ կետերի վերաբերյալ…
Ազգադավն իր բառախաղերով հերթական դավաճանությունը թաքցնում է գերիների և զոհվածների հետ վերադարձի մանիպուլյատիվ խոստումներով…
Իլհամի կողմից նվաստացված Նիկոլը չի կարող պատշաճ ներկայացնել Հայաստանը և քանի դեռ դա մեր երկրի վարչապետն է, Իլհամն այդ դավաճանից ստանալու է այն ամենն ինչ ցանկանա…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։

