Կայծակը հարվածել է Բրյուսելից Երևան թռչող ինքնաթիռին

Երեկ  Բրյուսելից դեպի Երևան թռչող  ինքնաթիռը վերադարձել է Բրյուսելի օդանավակայան։  Aviation24.be-ի փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի տարածքում ինքնաթիռին հարվածել է կայծակը։

Չվերթը հետաձգվել է 24 ժամով, իսկ 180 ուղևորներին տեղավորել են  հյուրանոցներում։