Պապիկյանին ռադ արեք, Փաշինյան․ ՔՊ-ի գրասենյակի մոտից քաղաքացին բերման ենթարկվեց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ շենքից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու վերաբերյալ։

Մինչ Փաշինյանի՝ շենքից հեռանալը միջադեպ տեղի ունեցավ․ մի քաղաքացի փորձեց նրան մոտենալ՝ վանկարկելով․ «Սուրեն Պապիկյանին ռադ արեք, Փաշինյան»։

Քաղաքացուն բերման ենթարկեցին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու անդամների հետ քննարկում էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։