Վանեցյանն այցելել է ՔԿ՝ հանդիպելու Մամիկոն Ասլանյանին

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ այցելել է ՔԿ-ում գտնվող Մամիկոն Ասլանյանին։

«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։

Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։

Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»,- գրում է Վանեցյանը: