Ալիևը հոխորտում է այնքան, որքան թույլ է տալիս ՀՀ իշխանությունների անգրագետ քաղաքականությունը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանը:

Քաղաքական գործչի հետ վերլուծել ենք դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ, դրա հետևանքներն ու ակնկալիքները։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությանը առ այն, որ պահանջում է Զանգեզուրի միջանցք՝ առանց ՀՀ-ի կողմից մաքսակետերի, այլապես Ադրբեջանն էլ մաքսակետեր կդնի Հայաստանի ու Արցախի միջև՝ Լաչինում։ ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքներին՝ ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում։

Արման Աբովյանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների նոր զարգացումների, ինչպես նաև այս տարածաշրջանում Ռուսաստանի, Արևմուտքի, Իրանի, Չինաստանի ներգրավվածության և նրանց շահերի համընկնման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում