Թշնամու կրակոցների հետևանքով Ամարասի հովտում մնացած տրակտորը խաղաղապահների միջնորդությամբ դուրս է բերվել
Սարուշենի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Ամարասում դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը ռուս խաղաղապահների միջնորդությամբ այսօր հանվել է։
«Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաև շարունակվել են աշնանացանի աշխատանքները, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին»,- նծված է համայնքապետարանի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչների կողմից Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ․ տրակտորներից մեկի կողային հայելին էր վնասվել, տուժածներ, բարեբախտաբար, չէին եղել, իսկ տրակտորներից մեկը դաշտում էր մնացել։

