Լավրովն ու Շոյգուն ժամանել են Փարիզ և հիշեցրել հարգանքի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել են Փարիզ` հանդիպելու ֆրանսիացի գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Ֆլորանս Փարլիի հետ։ Բանակցությունների ընթացքում ռուս նախարարները հիշեցրել են հարգանքի մասին, որը պահանջվում է այնպիսի ճգնաժամերի լուծման համար, ինչպիսին է միգրացիան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովն ու Շոյգուն հայտարարել են, որ իրավիճակը բելառուսա-լեհական սահմանին, որտեղ Մերձավոր Արևելքից մի քանի հազար ներգաղթյալներ են գտնվում, պետք է լուծվի մարդասիրական իրավունքի նորմերի հիման վրա, երկխոսության միջոցով։

«Բելառուսա-լեհական սահմանին տիրող իրավիճակը քննարկելիս ռուսական կողմն ընդգծել է խնդրի լուծման անհրաժեշտությունը միայն շահագրգիռ կողմերի միջև հարգալից երկխոսության միջոցով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։