ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նման հայտարարություն ՀՀ որևէ իշխանության օրոք չի արել․ Ասլանյան
Հայաստանում քաղաքացիների իրավունքների անհիմն սահմանափակումների, դատարանների անկախության վրա գործադիր և օրենսդիր մարմնների ազդեցության, այլ կերպ ասած՝ մեր երկրում իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման մասին արդեն խոսում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն։ Նման հայտարարություն ՀՀ որևէ իշխանության օրոք չէր եղել, իսկ որոշ փտած օրգանիզմներ, փորձելով թաքցնել իշխանափոխությամբ իրենց ուղեղի պարունակության, կենսագրության հետ անհամատեղելի պաշտոններ զավթելու եղանակով այն վերջապես կշտացնելու սեփական մոլուցքը, դեռ խոսում են «հեղափոխական» արժեքներից, իրենց ստեղծած «ժողովրդավարության բաստիոնից»։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից։

