Բայդենն անհանգստացած է չինական գերձայնային հրթիռների պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն մտահոգում է գերձայնային հրթիռները, որոնք փորձարկում է Չինաստանը: Հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ Փենսիլվանիա մեկնելուց առաջ․ «Այո, ես անհանգստացած եմ»,-համապատասխան հարցին պատասխանել է նա։