Զորավարժությունների անցկացման նպատակն է հուսադրել բարեկամներին և նախազգուշացնել թշնամիներին (տեսանյութ)
Իրանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական ու գաղափարական գրասենյակի պատասխանատուն ասել է. «Իրանի զինված ուժերի զորավարժությունների անցկացման նպատակն է տարածաշրջանում հուսադրել բարեկամ երկրներին ու նախազգուշացնել թշնամիներին»: Գրում է Parstoday-ը։
Իրանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական ու գաղափարական գրասենյակի պատասխանատու Հոջաթոլէսլամ Ալի Սաիդին, անդրադառնալով երկրի կենտրոնական ու հյուսիս-արևմտյան սահմաններին, և մասնավորապես՝ «Վիլայեթի երկինք 1400» վարժանքների անցկացման նպատակներին, ասել է .«Այս զորավարժությունների անցկացումը թշնամիներին նախազգուշացնում է, որ եթե թեկուզ չնչին նկրտումներ ունենան Իրանի տարածքների նկատմամբ, կառճակատվեն մեր կանխարգելիչ ուժի հետ»:
Այն մասին, որ Իրանի կենտրոնական և հյուսիս-արևմտյան շրջաններում անցկացված զորավարժությունները որքանով են կապվում Իրանի հարևանությամբ առկա մարտահրավերների հետ, Իրանի գլխավոր գերագույն հրամանատարի քաղաքական ու գաղափարական գրասենյակի պատասխանատուն ասել է. «Մենք բոլոր սահմաններում պետք է պատրաստ լինենք, այս քայլերն ու զորավարժանքները երկրի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանների պատրաստվածության համար է»:

