Ֆաշիստ Ալիևը սպառնում է հայաստանյան Սյունիքը և Արցախը «կառուցել և հզորացնել» Ադրբեջանի կազմում․ Աբովյան

Հերթական «դրական ազդակ» է փոխանցում Հայաստանի սուպերխաղաղասեր և գերարհեստավարժ թավշյա-պողպատե իշախություններին, ֆաշիստական Ադրբեջանի ֆաշիստ նախագահ Ալիև Իլհամը։

Ահա «յուղը վրեն» դրական ազդակի բովանդակությունը՝ «Մենք այնպիսի հզոր և ուժեղ Ադրբեջան, Ղարաբաղ և Զանգեզուր կկառուցենք, որ մեզ կնախանձի ամբողջ աշխարհը» ասաց Ալիևը։

Հիմա հարց «հպարտ քաղաքացիներին», այս «դրական ազդակի» բովանդակությունը ձեզ չի՞ լարում։

Օրինակ, որ ֆաշիստ Ալիևը սպառնում է հայաստանյան Սյունիքը և Արցախը «կառուցել և հզորացնել» Ադրբեջանի կազմում։

Չէ՛, ինձ զուտ հետաքրքիր է, էլ ինչ պիտի անեն թուրքերը և ադրբեջանցիները, որ Հայաստանի բնակչությունը ի վերջո հասկանա, որ թուրք֊ադրբեջանական «կառուցողական» խուժանը շուտով կներխուժի իրենց ննջասենյակ։

Սա ուղիղ իմաստով։

Հը՞ն

 

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։