ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը կայանալու է առաջիկայում:
Ինչպես գրել է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը այս տարի արդեն անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսազրույց, մոտ ժամանակներս պատրաստվում է նոր անձնական հանդիպում», – ասել է Մատվիենկոն:

