Փաշինյանն արդեն Լիտվայում է

Պաշտոնական այցով Լիտվա է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

Այսօր տեղի կունենա նաեւ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: