Ադրբեջանի պետական կառույցների մասնակցությամբ շատ շուտով կկազմակերպվեն «մերձեցման» հանդիպումներ հայ հասարակության իբր ներկայացուցիչների հետ

Հաշվի առնելով, որ ադրբեջանցիները ունեն լրջագույն խնդիր ցույց տալ աշխարհին, որ մենք (այսինքն հայ հասարակությունը) համակերպվել ենք ստեղծված իրավիճակի հետ, ավելի ճիշտ սուսուփուս ընդունում ենք խայտառակ պարտությունը, Արցախի օկուպացիան, էթնիկ զտումները և ամենա կարևորը համաձայնենք Հայաստանի փուլային թրքացմանը (այսինքն ոչնչացման) անխուսափելիությանը, ադրբեջանցիները ձեռնարկելու են հետևյալը։

Ադրբեջանի պետական (!!!)կառույցների մասնակցությամբ շատ շուտով կկազմակերպվեն «մերձեցման» հանդիպումներ հայ հասարակության իբր ներկայացուցիչների հետ։

Մի անգամից ընդգծեմ, որ հանդիպումները տեղի կունենան նեյտրալ երկներում (օրինակ Վրաստանում կամ Եվրոպական երկներից մեկում), որտեղ որպես հայկական հասարակության ներկայացուցիչներ հանդես կգան թուրքամետ և ադրբեջանամետ դավաճանական օրակարգ ունեցող հայկական ՀԿ ներ և քաղհասարակության հայազգի թուրքասեր «դեմքեր»։

Այս գործընթացի դրական կողմը նա է լինելու, որ մենք ավելորդ անգամ կառերեսվենք թուրք֊ադրբեջանական գործակալային ցանցի հետ և անուն առ անուն կճանաչենք իրենց ։

Կրկնեմ, այն մարդրկ կամ ՀԿ ները որոնք կհամաձայնեն թուրքերի և ադրբեջանցիների հետ այս կարգի «մերձեցման» հանդիպումների կամ քննարկումների մասնակցել, իրենք միանշանակ Հայաստանում ադրբեջանական ազդեցության ցանցի ներկայացուցիչներ են ։

Սպասենք՜ տեսնենք, թե ովքեր դրանք կլինեն։

 

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։