Իշխանական պատգամավորները մերժեցին Հայաստանի սահմանային վիճակի քննարկումը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկեց քննարկել ՀՀ սահմանային իրավիճակը, սակայն այն հանձնաժողովի իշխանական անդամների կողմից մերժվեց:
«Այսօր արտակարգ ռեժիմով հարցը քննարկելու առաջարկը մերժվեց իշխանության քվեարկությամբ, հարցը չմտավ օրակարգ, մինչդեռ ներկայացվում է հետագայում նույն խնդրին, նույն հարցին անդրադառնալու անհրաժեշտություն»,- հանձնաժողովի նիստում ասաց Ա. Ղազինյանը:
Նա նշեց, որ առաջարկը կոնկրետ էր՝ ստեղծել աշխատանքային խումբ, ինչը կանոնակարգը նախատեսում է, սակայն մերժվեց:

