Թուրքական «Բայրաքթարը» հեշտխոցելի թիրախ է ԶՀՀ-ի համար. ՌԴ ՀՕՊ համակարգերի գլխավոր կոնստրուկտոր

Թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչուն հեշտ թիրախ է զենիթահրթիռային համալիրների համար: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Ալմազ-Անտեյ» օդատիեզերական պաշտպանության ընկերության գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը:

««Բայրաքթարը», ընդհանուր առմամբ, զենիթահրթիռային համալիրին բնորոշ թիրախ է: Այն մեծ թիրախ է, գործնականում՝ 650 կգ զանգվածով օդանավ: Բավականին խոցելի է, քանի որ բավականին դանդաղ է թռչում»,- ասել է Սոզինովը:

Նրա խոսքով՝ «Բայրաքթարների» դեմ պետք է պայքարելու համար պետք է այն ճիշտ ժամանակին նկատել և խոցել նախքան այն ունակ կլինի կիրառել իր սպառազինումը:

«Ալմազ-Անտեյ» օդատիեզերական պաշտպանության կոնցեռնը ռուսական առաջատար ընկերությունն է, որը զբաղված է ցանկացած տեսակի օդատիեզերական հարձակման զենքի դեմ պայքարի համակարգերի արտադրությամբ, ինչպիսին են «Տոր», «Բուկ» և С-400 համակարգերը: