Շրջանառության մեջ է դրվել չորս նոր փոստային բացիկ (լուսանկարներ)
2021 թվականի օգոստոսի 16-ին ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել չորս նոր փոստային բացիկ: Նամականիշով երկկողմանի փոստային բացիկները նվիրված են ֆրանսահայ նկարիչ «Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի (1921-2019 թթ.) ծննդյան 100-ամյակը» և հայ անվանի բնանկարիչ Արտաշես Աբրահամյանի (1921-2003թթ.) ծննդյան 100-ամյակը» թեմաներին:
Նամականիշով երկկողմանի hաջորդ երկու բացիկները նվիրված են Բյուրականի աստղադիտարանին և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակին: Բյուրականի աստղադիտարանին նվիրված բացիկի տպաքանակը 1500 հատ է, մյուս բացիկներինը՝ 500- ական հատ: Բացիկների տեխնիկական տվյալներն են. Թողարկման օրը` 16 օգոստոսի 2021թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
(Բյուրականի աստղադիտարանի բացիկի դիզայնը՝ Ռեմ Սահակյանի, Դավիթ Դովլաթյանի) Տպարանը` «Ասողիկ» Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
«ՀայՓոստ» ՓԲԸ


