Ավելի քան 60 երկիր Աֆղանստանի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել
Ավելի քան 60 երկիր կոչ է արել ապահովել անվտանգ հեռանալը Աֆղանստանից բոլոր այն քաղաքացիների, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Դիմումին սատարող երկրների թվում էին ԱՄՆ -ը, Ֆրանսիան, Գերմանիան, Ուկրաինան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը:
«Հաշվի առնելով անվտանգության վատթարացող իրավիճակը, մենք աջակցում ենք և կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել և նպաստել այն օտարերկրյա քաղաքացիների և աֆղանստանցիների անվտանգ և կանոնակարգված մեկնումը, ովքեր ցանկանում են լքել երկիրը», – ասվում է հայտարարության մեջ:
Ստորագրողները նաև կոչ են անում ճանապարհները, օդանավակայանները և սահմանային անցումները բաց պահել և երկիրը պահել հանգիստ:


