Թալիբները հայտարարել են «Աֆղանստանի իսլամական էմիրաթ» ստեղծելու մասին
«Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտարարել է, որ մոտ ժամանակներում Քաբուլի նախագահական պալատից կհայտարարեն «Աֆղանստանի իսլամական էմիրաթի» ստեղծման մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով թալիբների ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ թալիբները առանց կռվի վերցրել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը և հաստատվել նախագահական նստավայրում: Աֆղանստանի նախագահը լքել է երկիրը, և ըստ տեղեկությունների, գտնվում է Տաջիկստանում:

