Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ողբերգական ելքով վթար
Օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Շ․, ծնված 1962 թ․) բախվել է գովազդային վահանակի սյանը և հայտնվել ոչ երթևեկելի գոտում․ ուղևորներից մեկը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Հ. Գ․-ն (ծնված 1985 թ․), Հ. Մ․-ն (ծնված 2004 թ․), Գ. Շ․-ն (ծնված 2005 թ․) և ինքնությունը չպարզված մեկ այլ ուղևոր հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ։
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայի խցիկում արգելափակված վարորդին և մոտեցրել շտաօգնության ավտոմեքենային, ով նույնպես հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ:
Բժիշկները արձանագրել են հոսպիտալացված տուժածներից մեկի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

