Ռուբինյանը հանձնաժողովի նախագահ է եղել, և մենք ունեցել ենք արտաքին հարաբերությունների տոտալ կոլապս (տեսանյութ)

Մենք մի քանի օր առաջ երեք նոր զոհ ենք ունեցել թշնամու դավադիր, հերթական խայտառակ հանցագործության, միջազգային հումանիտար իրավունքով եմ ասում, մակարդակի հասնող արարքների արդյունքում։ Ու էն ենք տեսնում, որ նման պայմաններում մարդիկ ծափ են տալիս, ծափ են տալիս հերթական ինչ-որ անհասկանալի ելույթի վերաբերյալ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի գործունեությանը, Արամ Վարդևանյանը նշեց, որ գրեթե երկու տարի մշտական հանձնաժողովի նախագահ է եղել, և դա հենց այն ժամանակահատվածն է, որ մենք ունեցել ենք հայրենիքի կորուստ, այդ թվում՝ նաև արտաքին հարաբերությունների տոտալ կոլապս։

Մանրամասները՝ տեսանյութում