Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է նշանակել փոխվարչապետ և վեց նախարարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացի այդ, վարչապետն առաջարկել է 6 նախարար նշանակել։
Ըստ այդմ, առաջարկվել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին, Արտակարգ իրավիճակների նախարար նշանակել Անդրանիկ Փիլոյանին, ԿԳՄՍ նախարար նշանակել Վահրամ Դումանյանին, Էկոնոմիկայի նախարար նշանակել Վահան Քերոբյանին, Ֆինանսների նախարար նշանակել Տիգրան Խաչատրյանին և արդարադատության նախարար նշանակել Կարեն Անդրեասյանին:
Հիշեցնենք, որ վերջինս ժամանակին զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը:

