Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկեցին Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները
ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում խմբակցություններն առաջադրեցին ԱԺ նախագահի՝ իրենց թեկնածուներին։
ԱԺ նախագահի՝ ՔՊ-ի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է․ ընդդիմադիր խմբակցություններն այդ պաշտոնին առաջադրեցին «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենց դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածուն Մխիթար Զաքարյանն է։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանն էլ հայտարարեց, որ իրենց դաշինքի ԱԺ նախագահի թեկնածում «Հայաստան» դաշինքից Արթուր Սարգսյանն է։
Հիշեցնենք՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այժմ կալանավորված են։

