Շոյգուն, Կարապետյանը և Հասանովը Մոսկվայում եռակողմ հանդիպում կունենան

Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի  և Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

Հանդիպումը կկայանա այսօր։

Նախօրեին «Ինտերֆաքսը» տեղեկացրել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ, որը Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել հուլիսի 27-ի առավոտյան։