Թուրքիան ևս Աֆղանստանին սկսել է դիտարկել պոտենցիալ վտանգ ներկայացնող երկիր

Հարավային Կովկասում Թուրքիայի շռնդալից հաղթանակի համար սառը ցնցուղ էր Աֆղանստանում, ինչ-որ չափով անհասկանալի պայմաններում, Թալիբանի հաջողությունները։

Թալիբանների շռնդալից ռազմական հաջողությունները չեն կարող պատահականություն լինել և պայմանավորվածությունների արդյունք չլինեին։ Այս քանի օրերի իրադարձությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ Աֆղանստանում Թալիբանների իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի Թուրքիայից։ Թուրքիան Աֆղանստանում է գտնվում մեկ պատճառով՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար։ Մինչդեռ թալիբները բաց տեքստով հայտարարել են, որ իրենք շատ դաժան պայքար են մղելու իսլամիստների դեմ և Անկարային էլ կոչ արել, որպեսզի զորքերը դուրս բերեն Աֆղանստանից, այլապես դա կդիտարկվի որպես նվաճողական քաղաքականություն և հետագա բոլոր գործողությունների պատասխանատվությունը կընկնի Թուրքիայի վրա։

Այս ամբողջ ընթացքում էլ Թալիբանները կարծես թե բանակցել էն ինչպես Իրանի, այնպես էլ ՌԴ-ի հետ և իրենց մեջ ստացվել է երկխոսությունը։ Միևնույն ժամանակ նաև Մեծ Բրիտանիան է հայտարարել, որ կհամագործակցեն Թալիբանների հետ, եթե նրանք գան իշխանության։ Ստացվում է այնպես, որ ի դեմս Աֆղանստանի, Թուրքիայի համար նոր թշնամի է ստեղծվում։

Վերլուծելով թուրքական փորձագիտական դաշտը, ակներև է դառնում, որ Թուրքիան ևս Աֆղանստանին սկսել է դիտարկել պոտենցիալ վտանգ ներկայացնող երկիր։

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից