Քաջարանի համայնքապետը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Նա կալանավորվեց 2 ամսով։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը ձերբակալվել էր երեկ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։

Փարամազյանի պաշտպանի խոսքով՝ Փարամազյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։