Արցախում մեկնարկել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը (տեսանյութ)
Բանակային առօրյային ծանոթ լինել մինչև ծառայության մեկնելը: Արդեն տարիներ շարունակ՝ այդ հնարավորությունն ունեն Արցախի բոլոր դպրոցների ավագ դասարանների աշակերտները: «Ասպետ» ռազմամարզական ճամբարում հերթափոխը հերթափոխին է հաջորդում, իսկ նպատակները մնում են նույնը. զորակոչից առաջ պատանիներին հնարավորություն տալ գործնականում գոնե մոտավոր պատկերացում կազմել բանակի ու զինծառայության մասին, սովորել ապրել ընտանիքից հեռու, նոր միջավայրում: Նախորդ տարիների փորձին հղում անելով՝ կազմակերպիչները վստահ են՝ այս տարի էլ դպրոցականները ճամբարից կհեռանան փորձով ու նոր ընկերներով հարստացած:
Մանրամասն՝ տեսանյութում

