Իրանահայ Գրետա Հովհաննիսյանը Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով ճանաչվել է լավագույն ուսուցչուհի

Անգլերենի ուսուցչուհի, նորջուղայեցի Գրետա Հովհաննիսյանը, Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով, ճանաչվել է լավագույն ուսուցչուհի:

Այս մասին հայտարարվել է, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: Դեսպանատունը շնորհավորոել Գրետա Հովհաննիսյանին այս փայլուն հաջողության կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ: