Ծնողական փառքի մեդալով պարգևատրվել են 13 երեխա ունեցող Բեժանյանները (տեսանյութ)

Արմեն Սարգսյանի հրամանագրով Ծնողական փառքի մեդալով են պարգևատրվել  Գոհար և Գևորգ Բեժանյանները։

Նախագահի էջում հրապարակված հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.

Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Գոհար և Գևորգ ԲԵԺԱՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»։ 

Ընտանիքի մասին պատմող այս տեսանյութը News.am-ը պատրաստել էր 2015-ին։