Կենսաթոշակները կվճարեն հուլիսի 2-ից

Կենսաթոշակները կվճարեն հուլիսի 2-ից: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 2-ին՝ օրվա երկրորդ կեսից»,- նշված է հաղորդագրության մեջ։