Իրանի և Հայաստանի միջև առևտրում պահպանվում է դրական աճի միտումը

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է Իրանի և Հայաստանի միջև առևտրի աճի դրական միտման մասին: Pars Todayի տեղեկացմամբ, չորեքշաբթի օրը, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Զադբումը Թեհրանում հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին:

Հանդիպման ընթացքում, Զադբումը նշել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների դրական և զգալի աճ է արձանագրվել: Նրա խոսքերով առևտրային հարաբերությունների աճին նպաստել են ոչ սակագնային արգելքների վերացումը, լոգիստիկ և տրանսպորտային ծախսերի նվազեցումը, ինչպես նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրային համաձայնագրի գործադրումը: Զադբումն առաջարկել է այս խնդիրները քննարկել համատեղ աշխատանքային խմբի հանդիպումներում: Այս մասին գրել է Pars Today-ը։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների միջև առևտրի անտեսված հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը, հավելելով. «Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու և Իրանի հետ ընդհանուր ցամաքային սահմանին առկայության շնորհիվ, Հայաստանը նպատակային շուկայից բացի իրանցի առևտրականների համար կողմից դիտարկվում է որպես կամուրջ՝ Եվրասիական միության հետ հարաբերությունների համար և անհրաժեշտ է գնահատել, օգտագործել առևտրային ոլորտում առկա հնարավորությունները»:

ՀՀ կառավարության հրապարակած վերջին վիճակագրության համաձայն, 2021 թվականի առաջին չորս ամիսներին Իրանի հետ երկրի երկկողմ առևտրի արժեքը կազմել է ավելի քան 136 մլն դոլար: