Իրականությունն այն է, որ տվյալ մարդկանց չեն հետաքրքրում հայրենիքը, հողը, ջուրը, հայի ապագան

Ինչո՞ւ Հայաստանի տարածքների կորուստը, օրինակ, Շիրակի մարզի բնակչի համար անհանգստության պատճառ չէ։

Երեկ գործող իշխանությունը Շիրակում էր, և մենք լսեցինք բնակիչների տարատեսակ զառանցանքները, ատելության խոսքը և ոչ մի առարկայական խոսք, ոչ մի հարց Արցախի մասին, Հայաստանից բռնազավթված տարածքների մասին։ Մարդիկ ապրում են այլ իրականության մեջ։

Ո՞րն է այդ իրականությունը։

Իրականությունն այն է, որ տվյալ մարդկանց ոչ միայն չեն հետաքրքրում հայրենիքը, հողը, ջուրը, հայի ապագան, այլև նույն մարդիկ ունեն հանցավոր վերաբերմունք անգամ սեփական ունեցվածքի նկատմամբ։ Գնացեք և հարցրեք նույն այդ մարդկանց, թե արդյո՞ք կարող են ձեզ տանել և ցույց տալ իրենց պատկանող հողակտորների տեղը, դրանց սահմանները՝ լինեն դրանք մեկ, թե 1/10 հեկտար, որոնք ստացել են կոլխոզ-սովխոզների քանդվելուց ու լուծարվելուց հետո։

Երեկ էկրաններին հայտնված մարդիկ ունեն երկու հիմնական հոգս և մտահոգություն՝

  1. չաշխատել և ստանալ նպաստ, ապա աջուձախ հայտարարել, որ սոված ենք։
  2. տեսնել սեփական քրտինքով ապրող, վաստակող մարդկանց բռնի ունեզրկումը և ընկնել էքստազի մեջ իրենց ակնարկվող «կուլակաթափության» հեռանկարներից։

Պետք չէ մեղքը բարդել «անկախության սերնդի վրա»։ Դա բոլշևիկյան դաստիարակություն ստացած սերունդն է, որն իր կարոտները փոխանցել է իր երեխաներին և հիմա էլ շարունակում է փոխանցել թոռներին։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից