Մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա գոնե այն տարրական բարոյականությունը, որը ենթադրում է զգալ ու հարգել դիմացինի ցավը
Չգիտեմ ինչպես բնութագրել մեր այն հայրենակիցներին, ովքեր մոռանալով կամ անտեսելով ընդամենը ամիսներ առաջ Հայրենիքի պաշտպանության համար նահատակված, վիրավորված կամ գերեվարված ու անհետ կորած և առայսօր դեռևս հստակ թիվը չպարզված մեր նվիրյալների հիշատակը, Սարյան փողոցում վայելում էին «գինու փառատոն…»: Վայելում էին, կարծես, ներելով անգամ այն աններելին, որն այս տականք իշխանությունների կողմից ամիսներ շարունակ կատարվում է մեր հերոս տղաների սուրբ մասունքների հետ…
Կարելի է եսակենտրոն ու բավականին արհեստական մղումներից ելնելով՝ արդարացնել այն ամենը, ինչ հեռու է քո մաշկից, սակայն իրականության մեջ դա ամենևին չի նշանակում, որ մեզնից յուրաքանչյուրը չպետք է ունենա գոնե այն տարրական բարոյականությունը, որը ենթադրում է զգալ ու հարգել դիմացինի ցավը և չտրվել երկիրը կործանման հասցրած այս ապիկարների կառավարվող քաոսին…
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

