Այս խելքով էլ ապագա են քարոզում, հայրենքի վերակառուցումից են խոսում, քաղաքական նոր մշակույթից են խոսում․․․
Փակեք պետական այն շենքը, որը հանճարեղ հայ ճարտարապետ Մարկ Գրիգորյանը կառուցել էր ՀԽՍՀ ԿումԿուսի համար, սակայն այսօր այդ շենքում աշխատասենյակ է զբաղեցնում Լենա Նազարյան վերատառությամբ մի սուբյեկտ, ով զբաղեցնելով պետական բարձրագույն պաշտոն իր գործընկերոջ հասցեին հնչեցնում է #идиотка բառը։
Եթե 7-րդ գումարման Խորհրդարանում այս հարցը Էթիկայի հանձնաժողովի հրատապ քննության առարկա չդառնա, ապա օրինաչափ է սույն Խորհրդարանի արտահերթ արձակումն ու լենանազարայանների կողմից աշխատասենյակների զբաղեցում։
Թագուհի Թովմասյանին պիտակավորելու փոխարեն, հիշեք Թովմասյանի կողմից Գեղարքունիքի սահմանների կահավորման վերաբերյալ հնչեցրած հարցը ու հայտնի սուբյեկտի ծաղրական պատասխանը, ապա թշնամու զորքերի առաջխաղացումը և մեր ինքնիշխան տարածքում հանգրվանելը
Ու այս խելքով էլ ապագա են քարոզում, հայրենքի վերակառուցումից են խոսում, քաղաքական նոր մշակույթից են խոսում։
Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։

