«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին այսօր կուսակցության համագումարում հայտարարել է քաղաքական ուժի ղեկավար Վահե Հակոբյանը:
Կուսակցությունը մերժելու է սուտը, ատելությունը և զրպարտությունը:
Նշենք, որ արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հունիսի 20-ին:

