Բացի տխրահռչակ նախագծից, ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել Ալեն Սիմոնյանը․ ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը տեղեկացրել է․
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանին՝ պարզելու, թե բացի տխրահռչակ նախագծից, որով առաջարկում էր եռապատկել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափերը մինչև 6 միլիոն դրամ, ուրիշ էլ ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել նա իր պատգամավորական գործունեության 2.5 տարիների ընթացքում։
Սիմոնյանը մեր հարցումը թողել է անպատասխան»։


